Կապանի Շինարարների թաղամասի բնակիչ Կառլեն Մարտիրոսյանի 22 խոզերից 6-ը սատկել են, իսկ մնացածը հարկադիր սպանդի են ենթարկվել: Ըստ անասնաբույժների, խոզերի վարակման պատճառը զորամասերից բերված ճաշերն են, չնայած մասնագետները բազմիցս զգուշացվել էին, որ հետեւեն սննդակարգին: Մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ խոզերը թաղվել են խոր փոսերի մեջ` հետագա վարակից խուսափելու համար: Արձանագրությունը կազմվել եւ ներկայացվել է Սյունիքի մարզպետարան` փոխհատուցում ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ հունիս ամսին աֆրիկյան ժանտախտ հայտնաբերվել էր Խդրանց գյուղում: Այստեղ ոչնչացվել է 60 գլուխ խոզ: Ամեն դեպքում, հետաքրքիր է, որ գյուղնախարարության համապատասխան վարչությունները Սյունիքի մասին մոռացել են ու չեն ասում, որ աֆրիկյան ժանտախտի դեպքեր են արձանագրվել:
Կարծիքներ