Նոր շունչ տվողը

Նոր շունչ տվողը
Հայաստանի երիտասարդական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, որը նախ միացավ, ապա վերջերս հեռացավ ՄԻԱԿ-ից, քրտնաջան աշխատանքի է լծվել: Նա սկսել է մարզային ակտիվ քարոզչությունը: Մի խումբ գաղափարակիցների հետ այսօր այցելելու է Արարատի մարզ՝ պատմելու իրենց ծրագրերի ու ռազմավարության մասին: Արարատի մարզը պատահական չէ ընտրված. այս մարզի ՀԵԿ  կառույցն առաջինը լքեց ՄԻԱԿ-ի շարքերն ու առանց հապաղելու վերադարձավ ՀԵԿ՝ Վահան Բաբայանի ետեւից: Հիշեցնենք, որ Բաբայանը, տեսնելով, որ ՄԻԱԿ-ի կազմում պատշաճ չի վարձատրվում իր կուսակցաշինական գործունեության դիմաց, դուրս եկավ ու նոր շունչ տվեց ՀԵԿ-ին: