Բակոն ու Կարապետիչն ամրապնդում են ներհայկական կապերը

Բակոն ու Կարապետիչն ամրապնդում են ներհայկական կապերը
Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները` "ԱԼՄ հոլդինգի" նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, Արցախում են: Օգոստոսի 4-ին նրանց ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ քննարկել երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն՝ "երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը, այն համարելով հայոց անկախ պետականության զորացման կարեւոր նախապայմաններից մեկը":