"Միս լողափ" մրցույթ քաղքապետարանի հովանավորությամբ

Սպասվում է հաճելի ու հետաքրքիր 4-օրյա համերգային միջոցառում, իսկ վերջին 2 օրը տեղի կունենա մրցանակաբաշխություն "Միսս լողափ", "Միսս նրբագեղություն" եւ "Միսս տուրիզմ" անվանակարգերում: "Նաիրի տուրը", որն ընդամենը մի քանի ամիս առաջ է ստեղծվել, այս ծրագրի շրջանակներում կազմակերպում է նաեւ բավական մատչելի տուր համերգին մասնակցել ցանկացողների համար ավտոբուսով նրանք 18 ժամում կհասնեն Եյսկ. "Մենք, թող մեծամտություն չթվա, բայց մեզ համարում ենք Թուրքիային կոնկուրենտ, որպեսզի մեր հանգստացողներն այլընտրանք ունենան, հանգստանան մեր եղբայրական պետություններում, ասենք՝ Ռուսաստանում: Այսպիսի ծրագրերը նպաստում են նաեւ մշակութային եւ բարեկամական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը",- ասում է ընկերության տնօրեն Նաիրի Մնացականյանը: Ծրագրին աջակցում են Կրասնոդարի հայ համայնքի նախագահը, Եյսկի քաղաքապետը եւ Երեւանի քաղաքապետարանը:
Կարծիքներ