Իսրայելում ապօրինի բնակվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Իսրայելում ապօրինի բնակվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Իսրայելի ոստիկանությունը ապօրինի կեցության կասկածանքով ձերբակալել է Բատ Յամայի 28-ամյա բնակչին։ Ոստիկանությունը կասկածում է, որ ձերբակալվածը կեղծ փաստաթղթեր է օգտագործում։Թել Ավիվի ոստիկանության տվյալով՝ կասկածյալը Հայաստանի քաղաքացի է, որն Իսրայել է մեկնել մի քանի տարի առաջ տուրիստական վիզայով։



Իր ծանոթի օգնությամբ, ենթադրաբար, նա կեղծել է փաստաթղթերը, կարողացել է զենք կրելու թույլտվություն ստանալ և աշխատանքի է տեղավորվել որպես անվտանգության աշխատակից։Ինչպես հայտնում է news.ru.israel-ը, կասկածյալը ոստիկանության տեսադաշտում է հայտնվել վերջերս, երբ նրա դեմ բողոք է ստացվել աշխատանքի ընթացքում հարձակում կատարելու համար։ Հետաքննության ընթացքում ոստիկանները նկատել են, որ նրա փաստաթղթերը կեղծ են։



Այսօր ոստիկանությունը Թել Ավիվի դատարանին կխնդրի երկարացնել ձերբակալվածի կալանքի ժամկետը։



tert.am