Դիմավորում են էկոհերոս Սերժ Թանկյանին

Դիմավորում են էկոհերոս Սերժ Թանկյանին
Ռուսաստանում մոլեգնող հրդեհներն ու երկրագնդի վրա ջերմաստիճանի բարձրացումը ցույց են տալիս, թե ինչ վտանգավոր են Հայաստանի առջև կանգնած բնապահպանական մարտահրավերները։



Բնության վերջին կտորները մասնավոր շահից պաշտպանելու համար պետք է համախմբվեն ՀՀ բոլոր քաղաքացիները։



Երևանի զբոսայգիները պաշտպանող «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները մեծ խմբով մասնակցելու են Թեղուտի անտառին իր աջակցությունը հայտնած ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի դիմավորման հեծանվարշավին։ Մենք նպատակ ունենք Երևանում ուժեղացնել հեծանվային շարժումը՝ քաղաքային օդը մեքենաների մահաբեր գազերից ազատելու համար։



Կոչ ենք անում բոլորին՝ մասնակցել հեծանվաBOOM-ին։



Մեկնումը՝ օգոստոսի 11-ին, ժամը՝ 18.00-ից հետո Կոնսերվատորիայի հարակից այգու` Կոմիտասի արձանի մոտից։ Այնտեղ հեծանվորդները կհավաքվեն, կզգեստափոխվեն, կզարդարվեն ներկերով, մորուքներով, ազդեցիկ գունավոր պաստառներով և կմեկնեն` էկոհերոսին դիմավորելու համար:



«Մե՛նք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնություն

09.08.2010թ.