Ամառային ճամբար Էօրնեկյան հանրակրթական դպրոցի սաների համար

Ամառային ճամբար Էօրնեկյան հանրակրթական դպրոցի սաների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՙՋինիշյան՚ հիմնադրամի հետ համագործակցությամբ օրեր առաջ կազմակերպել էր 7-օրյա ամառային հանգիստ ՙԷօրնեկյան հանրակրթական դպրոց՚ հանրակրթական ուսումնական հաստատության 8-15 տարեկան յոթանասուն աշակերտների համար, որոնք կարիքավոր, բազմազավակ և սոցիալական տարբեր ծրագրերում ընդգրկված ընտանիքներից են:



Առաջնորդությամբ դպրոցի մանկավարժ-ջոկատավարների Հանքավանի ՙԶեփյուռ՚ ճամբարում երեխաները հետևեցին մի շարք կրթական և հոգևոր դաստիարակության ծրագրերի:



Ճամբարական յոթ օրերի ընթացքում տեղի ունեցան նաև արշավներ, ուխտագնացություններ, տարաբնույթ ուսուցողական խաղեր և մրցույթներ:



ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ