Չուզելո՞վ ետ կվերադառնան

Չուզելո՞վ ետ կվերադառնան
Հայաստանյան հանգստավայրերը հեղեղված են սփյուռքահայերով, ավանդական կուսակցությունների ու այլ կազմակերպությունների շնորհիվ նրանք հայրենիքում են անցկացնում հանգիստը: Օրերս ՙՊապլավոկ՚ սրճարանի շրջակայքում նկատեցինք սփյուռքահայերով լեցուն ավտոբուսներ, որոնք շարժվում էին Հանքավան: Սփյուռքի հնչակյաններն էին, եկել են հայրենիքում մասնակցելու կուսակցական բանակումին: Նրանց հետ զրուցեցինք իրենց  կուսակցական գործունեության ու հայրենիքի մասին պատկերացումների շուրջ: Մեր զրուցակիցներն են Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի ՙՆազարբեկ՚ երիտասարդական միության պատասխանատու Սարո Մարդերյանն ու Լիբանանի ՙՍարգիս Տխրունի՚ ուսանողական միության անդամ Արմիկ Դաքեսյանը:



- Սփյուռքի երիտասարդ հնչակյաններն ինչո՞վ են զբաղված:



Սարո Մարդերյան - Մարտի մեկեն հետո ժողովուրդը որ ցույց է արել Ֆրանսիային մեջ, միայն Հնչակյան կուսակցությունը` ինչպես կուսակցություն, դեմ եղած է եւ կանգնած է դեսպանատան առջեւ: Մեր նպատակը, առաջին, սփյուռքի մեջ հայ մնալն է, մեր ամենակարեւոր կռիվն է այսօր: Երկրորդ, մեր կարեւոր միտքերից մեկը ցեղասպանության համար ամեն ինչ անել, որ ճանաչվի, իհարկե, Թուրքիայի կողմեն: Մենք էլ կմասնակցինք բոլոր ակցիաներուն  Ֆրանսիային մեջ: Օրինակ, 2001 թվականին Ֆրանսիային մեջ օրենք եղավ, որ Ֆրանսիան ճանաչի ցեղասպանությունը, ասիկա բոլոր հայերու աշխատանք է, որ մենք մասնակցեցանք: Այսօր երկրորդ օրենքը կսպասենք, որ ով որ կըսե ցեղասպանություն եղած չէ, պատիժ ստանա (խոսքը քրեական պատասխանատվության մասին է` հեղ):



Արմիկ Դաքեսյան - Եկած ենք Հայաստան` մոտ 35-40 հոգիին չափ: Շատ ակտիվ է Լիբանանի ՙՏխրունի՚ ուսանողական միությունն իր ձեռնարկներով, դասախոսություններով, կլոր սեղաններով, միշտ մաս կազմած ենք ապրիլի 24-ի միջոցառումներուն, ընդհանուր վիճակը շատ ակտիվ է: Կուսակցությունը կզբաղվի կուսակցական հարցերով, մենք ուսանողական գետնի վրա հանդիպումներ, ձեռնարկներ միասնական եւ, անշուշտ, առանձին…



- Հայաստանյան իրադարձություններով հետաքրքրվո՞ւմ եք:



Ա.Դ. - Անշուշտ, կկարդանք, կլոր սեղանի շուրջ քննարկում կընենք, բայց ադկե ավելի` ոչ: Աստեղի ուսանողական միությունը ավելի շատ փոլիտիկի հետ կապ ունի, քան թե Լիբանանը:



- Սփյուռքի դաշնակցականների, ռամկավարների հետ համագործակցո՞ւմ եք:



Ս. Մ. - Անպայման: Երբ որ ասում եմ, որ խորհուրդին մեջ բոլոր կազմակերպությունները կան, կան հնչակյանները, բարեգործականները, ռամկավարները: Սփյուռքին մեջ առանձին բան չես կրնար ըներ, որովհետեւ ժողովուրդը չի հետեւեր: Եթե ասես` Դաշնակցության անունով ես աս օրենք հանում եմ, ժողովուրդը ցույցի չպիտի էրթա, էս բաները չի սիրում, արդեն կրնամ ըսել, որ 99 տոկոսը սփյուռքը կուսակցական չեն, Ֆրանսիային մեջ ոչ մեկ կուսակցական չէ, Լիբանան ուրիշ է: Եթե միասին չաշխատինք, ժողովուրդը դուրս չպիտի գա:



Ա. Դ. - Միշտ միասնական հանդիպումներ, ձեռնարկներ կըլլան` օրինակ, անկախություն, ապրիլի 24-ի…



- Հայկական թերթեր կարդո՞ւմ էք:



Ս. Մ. - Չէ, չէ կրնամ ըսել, ֆրանսահայերը հայերեն արդեն լավ չեն խոսիր, հիմա շարժում մը կա, որ քիչ մը ուժեղացնենք, թիվով շատ ենք, բայց դպրոցները շատ քիչ են, եւ աշակերտները քիչ են դպրոցներու մեջ, հայ կարդացող չիկա, բայց ֆրանսերենով գրված հայ մամուլը հետեւում ենք:



- Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին ինչպե՞ս եք վերաբերվում:



Ս. Մ. - Ես կրնամ ըսել, որ 100 տոկոս չես կրնալ համաձայն ըլլալ կամ դեմ ըլլալ, Հայաստանի մեջ էլ կան, որ համաձայն են կամ որ համաձայն չեն: Հնչակյան կուսակցությունը, Դաշնակցությունն եւ Ռամկավարը միասին կըսեն, որ փրոթոկոլը լավ բան չի մեզ համար, ասիկա բոլորը գիտեն, որ աս երեք կուսակցությունը դեմ են: Մեկը չկա, որ դեմ է, սաղ սփյուռքը կուզե, որ սահմանը բացվի, ու հարաբերություններ ունենանք, բայց թուրքերը այսօր վստահելի չեն, որ խաղ է: Սփյուռքը կկարծեմ ավելի դեմ էր փրոթոկոլին, քան հայաստանցիները:



Ա.Դ. - Շատ դեմ էին հարաբերության, որովհետեւ արդար չէին տեսներ, որ երկու կողմեն նույն շահը ունին: Հայտնի է, որ Թուրքիան ավելի առավելություն ուներ, քան թե Հայաստանը: Շատ հաճելի է Հայաստանում, դժբախտաբար չուզելով` ետ կվերադառնանք, կփափագենք հոս մնալ® վեհ զգացում է, երբ որ կգնաս հայրենիք, ծարավ մը կա, որ չես կրնար հագեցնել:



Ս. Մ. - Ես, օրինակ, ամեն ամառ աստեղ եմ, ես սիրով կապրիմ, եթե հարկավ պայմանները նորմալ ըլլան, ո՞վ չի գա, կկարծեմ, որ կվերադառնան անոնք, որ աստեղ չեն ծնված եւ մեծացած: Ինչ-որ ըլլա` Հայաստանը մնում է հայրենիք, լավ կամ վատ` մեր երկիրն է: Հայաստան անունով ուրիշ երկիր չկա, աս է մեր երկիրը: