«Ջավախքի անտառները դիտավորյալ են հրդեհվել»

«Ջավախքի անտառները դիտավորյալ են հրդեհվել»
Ավելի քան 200 վրաց զինվորական մասնակցում է Ախալցխայի ու Թուրքիայի սահմանամերձ անտառների հրդեհը մարելու աշխատանքներին: Ներգրավված են նաև անտառապահներ, հարակից շրջանների բնակիչներ ու Վրաստանի ներքին գործերի աշխատակիցներ, ինչպես նաև համապատասխան տեխնիկա:



Նախնական վարկածի համաձայն, չորս օր առաջ բռնկված հրդեհների պատճառը շոգն է հանդիսացել, սակայն նախօրեին, «Грузия онлайн»-ի փոխանցմամբ, հրդեհների բռնկման առումով Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության նախարարը լրագրողներին ասել է, թե կատարվել է դիտավորյալ հրդեհում ու արդեն կան կասկածյալներ:



Նախարարի հավաստմամբ, հատկապես Սամցխե-Ջավախքի անտառներում հրդեհներից մեկը` Բորժոմիի կիրճում, գրեթե հաջողվել է մարել և այն այլևս վտանգ չի ներկայացնում, իսկ ահա Ածկուրիում հրդեհի զոհ է դարձել ավելի քան 25 հա անտառապատ տարածք: Իրավիճակը վերահսկվում է:



Panorama.am