Մեր օրերի հերոսը

Մեր օրերի հերոսը
Վերջին օրերի հերոսը "Հանրապետություն" կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցն է, որը նախ իր անձնական նախաձեռնությամբ հանդիպեց պաշտպանության նախարարի հետ` բանակում զոհվածների մասին խոսելու նպատակով, հետո իր բլոգում նախարարի մասին դրական տպավորություններ գրեց, ապա քննադատությունների արժանացավ "Ֆեյսբուքում" եւ որոնց ի պատասխան հայտարարեց. "Չէ, հաստատ ինձ կկախեն, էս անգամ չեն խնայի...": Թե ում են "Ֆեյսբուքում" կախել`  հայտնի չէ, բայց որ այս աժիոտաժն արհեստական է, ակնհայտ է: