Մահվան պատճառը եղել է թոքաբորբը

Մահվան պատճառը եղել է թոքաբորբը
Երեկ ցավալի լուր ստացանք՝ վախճանվել է  37-ամյա իրավապաշտպան, երկու մանկահասակ զավակների հայր Արշալույս Հակոբյանը, որին Երեւանի ավագանու ընտրություններից հետո նախ ծեծել էին ոստիկանությունում, ապա մեղադրանք առաջադրել ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար եւ ամիսներ շարունակ պահում էին բանտում: Արշալույսին միայն հասարակական աղմուկի արդյունքում բաց թողեցին: Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է թոքաբորբը: