Ո՞վ կփոխարինի Էմիլ Գաբրիելյանին

Ո՞վ կփոխարինի Էմիլ Գաբրիելյանին
Առողջապահության նախարարության դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար նախարարությունը մրցույթ կհայտարարի առաջիկայում: Հիշեցնենք, որ այս պաշտոնը դեռեւս 1992 թվականից զբաղեցնում էր ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը, որը հիմնադրել էր այս կենտրոնը եւ մահացավ մոտ 20 օր առաջ: Առայժմ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գաբրիելյանի ֆինանսական գծով տեղակալ Վարդան Գրիգորյանը: Թե ովքեր են հավակնում այս լուրջ կառույցի ղեկավարի պաշտոնին, առողջապահության նախարարությունից դժվարացան ասել: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանի վստահեցմամբ՝ թեկնածուների ով լինելը պարզ կդառնա միայն մրցույթի մասին հայտարարությունից հետո: