Սերժ Թանգյանը ծաղրել է Հիլարի Քլինթոնին

Սերժ Թանգյանը ծաղրել է Հիլարի Քլինթոնին
Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ Սերժ Թանգյանը, ով այս օրերին Երևանում է, անպայման նախատեսում է այցելել Ծիծեռնակաբերդ։



«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խորհուրդ տվեց ինձ այցելել Ծիծեռնակաբերդ ոչ թե որպես երաժիշտ, այլ որպես մարդ», – այսօր կայացած ասուլիսին կես կատակ, կես լուրջ ասաց Թանգյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, արդյո՞ք նա կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Նշում է Tert.am-ը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան այցի շրջանակում այցելել էր Ծիծեռնակաբերդ, սակայն ոչ պաշտոնապես, այլ որպես «սովորական մարդ»։



Երգիչը նաև տեղեկացրեց, որ իր հետ Ծիծեռնակաբերդ կայցելեն ամերիկյան «Ռոլինգ Սթոն» ամսագրի երկու լրագրողներ, ովքեր պետք է պատրաստեն հոդվածներ։