Մշակույթի նախարարությունը ավերում է մշակույթը

Մշակույթի նախարարությունը ավերում է մշակույթը
Հարցազրույց նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ



- Այսօր մեր մշակույթի ճգնաժամի մասին շատ են խոսում, Ձեր կարծիքով ի՞նչ խնդիրներ կան այդ ոլորտում:



- Հիմա ինձ ահավոր շատ հուզում է այն հարցը, որ այսօր Հայաստանում ապամշակութային մթնոլորտ է տիրում, ապամշակութային գործունեություն է ծավալվում: Ամեն ինչ շոուի է վերածվել, այդ թվում եւ նկարչությունը: Ես շատ կուզենամ, որ վերջապես իշխանության գան այն իշխանավորները, որոնք որ հասկանում են, թե պետություն ասվածն ինչ է իրենից ներկայացնում: Ներկայիս իշխանավորների պատկերացմամբ՝ պետությունն իրենք են: Նրանք կարծես շուկայի հաճախորդներ են, որոնք պարզապես իրենց բիզնեսն են իրականացնում: Նույնիսկ ընտրությունների ժամանակ նրանք լկտիաբար ժողովրդին համարում են ընտրազանգված: Այսինքն հասարակ ժողովուրդն իրենց համար ընդամենը մի զանգված է, որի միջոցով իրենք կարող են նախագահ, նախարար կամ  պատգամավոր դառնալ: Իսկ ցանկացած երկիր, հատկապես մերը, կարող է իրական ամուր պետություն դառնալ միայն հոգեւոր-մշակութային իրական արժեքների արժեւորմամբ: Բայց, դժբախտաբար, քանի որ վերեւներում այդպիսի արժեքներ կրողներ եւ այդպիսի մտածողություն ունեցող չկա, դրա համար էլ այս վիճակն է: Նրանք մտածում են միայն իրենց գրպանը լցնելու մասին եւ իբր թե արտաքին քաղաքականություն են վարում: Տեսնում ենք, էլի, նրանց վարած արտաքին քաղաքականության արդյունքը՝ բոլոր ոլորտներում պարտվում ենք:



- Ի՞նչն է պատճառը, որ այսօր նման մարդիկ են մեզ առաջնորդում:



- Ես կարծում եմ, որ դրա արմատները շատ խորն են: Մեր իշխանավորները մեր իշխանավորները չեն: Նրանք ինչ-որ երկրների վարած քաղաքականության արդյունքում դրված մարդիկ են: Նրանք մեր ժողովրդի կողմից չեն ընտրված եւ չունեն այնքան ինտելեկտուալ հնարավորություններ, որ ազգային շահերից բխող քաղաքականություն վարեն: Հազար տարի անց մենք վերջապես ինքնուրույն պետություն ունենալու հնարավորություն ստացանք, բայց գերտերություններին դա ձեռնտու չէ: Նրանք ամեն ինչ անում են խոչընդոտելու մեր զարգացմանը: Նույն Ռուսաստանը, ես կասեի՝ սպիտակ թուրքը, Ֆրանսիան, Գերմանիան թույլ չեն տալիս, նրանք իրենց քաղաքականությունն են իրականացնում, որից մենք ենք տուժում: Մենք պետք է զգոն, սթափ լինենք:



- Իսկ ի՞նչ է պետք, որ մեզ մոտ հոգեւոր-մշակութային արժեքներին ավելի մեծ կարեւորություն տան:



- Շատ պարզ բան. մեզ երկիր սիրող, ժողովուրդ սիրող մարդ է պետք: Եթե այդ նախնական պայմանը լինի, ապա շատ բան կփոխվի: Երկիրն էլ, մշակույթն էլ, ժողովուրդն էլ առաջընթաց կապրեն: Բայց այն, ինչ այսօր կատարվում է հատկապես մշակույթի դաշտում, դա թոզ փչել է նշանակում:



- Իսկ Ձեր կարծիքով մշակույթի նախարարությունն իրականացնո՞ւմ է իր գործառույթները:



- Մշակույթի նախարարությունն ավերելու գործառույթ է իրականացնում: Նա մի կոնկրետ ծրագիր է իրականացնում՝ ավերել մշակույթը: Դա բոլորիս է տեսանելի, մնում է, որ խոստովանենք: Մշակույթի նախարարությունն ի՞նչ արեց. ծախեց բոլոր կինոյի տները, մշակութային օջախները փակեց ու հիմա վերածվել է Երեւանի մշակույթի նախարարության: Մշակույթի նախարարությունն այսօր անուժ մի բան է, բայց լիքը փող ունի: Նրա իրականացրած ծրագրերը սուտի բաներ են: Այդ կառույցը չի մտածում լավ ծրագիր իրականացնելու համար, այլ մտածում է, թե այդ ծրագրի համար իրեն ինչքան փող կտան:



- Ի՞նչ ազդեցություն են ունենում այսօր արեւմտյան մշակույթը եւ արեւմտյան արժեքները մեզ վրա:



- Դրանք ազդում եւ խաթարում են մեր տեսակը՝ ազգային տեսակը: Հիմա ազգային, մշակութային տեսակը ջարդելու, ոչնչացնելու խնդիր է դրված: Օրինակ էդ ՆՓԱԿԸ: Ես միշտ էլ ասել եմ, որ դա արեւմտյան դրածո կազմակերպություն է եւ կոնկրետ ծրագիր է իրականացնում: Բոլորովին պատահական չէ, որ Քլինթոնը Հայաստան այցելության ժամանակ ամենագեղեցիկը համարեց Գաֆեսճյան մշակութային կենտրոնը, բայց դա մշակույթի, էսթետիկայի հետ ընդհանրապես կապ չունեցող բան է: Գեղեցիկ բաներ իհարկե կան, բայց նրանք փորձում են արեւմտյան մտածողությունը խցկել այստեղ: Իսկ մենք փոքրաթիվ ազգ ենք, եթե մեզ արմատից կտրեն, մենք կոչնչանանք:



- Ինչո՞ւ են փորձում մեզ ազգային տեսակից զրկել:



- Աշխարհում 3 անգամ գլոբալիզացիոն պրոցեսներ են եղել, երբ փորձել են բոլորին նույնացնել հանուն մեկ ազգի՝ հրեաների, որպեսզի ղեկավարեն բոլորին: Մեկը Խաչակրաց արշավանքի ժամանակ էր, մեկը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ երրորդը հիմա է կատարվում: Մենք բարեկամ ազգ չունենք: Նրանք փորձում են ոչ հավասարակշիռ վիճակ ստեղծեն, որպեսզի ցանկացած հարմար պահի մեր հախից գան:



- Հիմա որեւէ բան արվու՞մ է դրա դեմ պայքարելու համար:



- Հա, ամեն մարդ դա անում է իր բնագավառում: Գրողը՝ իր ասպարեզում, նկարիչը՝ իր: Այսօր կան մարդիկ, որոնց հնարավոր չէ ծռել: Օրինակ գրող Հովիկ Վարդումյանին ոչ մի կերպ չեն կարող ծռել այս կամ այն կողմ, եւ նման շատ ուրիշ մարդիկ կան: Թող բոլորն իմանան, որ մեր հախից գալ չի ստացվի: Բայց պետք է միասնաբար պայքարել դրա դեմ: Այսօր հեռուստատեսությունը դարձել է աղբանոց: Եթե մարդ այս իրականությունում չապրի եւ միայն հեռուստատեսություն նայի, նրան կթվա, թե ամեն ինչ հրաշալի է: