Կարապետ Ռուբինյանն աշնանը կխոսի

Կարապետ Ռուբինյանն աշնանը կխոսի
ՀՀՇ նախկին եւ ՀԱԿ ներկա անդամ Կարապետ Ռուբինյանը, ինչպեսեւ հայտարարել էր կուսակցությունը լքելու պահին, ռեժիմի դեմ իր պայքարը շարունակում է փողոցներում: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթանում նրա փողոցային պայքարը: "Քանի որ ամառ է, եւ քաղաքական դաշտն ընկղմվել է ակտիվ հանգստի մեջ, իմ պայքարն այժմ դրսեւորվում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ամեն շաբաթ տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցելով, ինչպես նաեւ սոցիալական ցանցում հրապարակախոսական հոդվածներ տեղադրելով ու քննարկումներին մասնակցելով",-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Կարապետ Ռուբինյանը: Մեր հարցին՝ ՀՀՇ վերադառնալու կամ կուսակցության գործունեությանը մասնակցելու առաջարկներ ստացե՞լ է, թե՞ ոչ եւ ի՞նչ մասնակցություն է ունենալու ընդդիմության աշնանային գործընթացներին, պարոն Ռուբինյանը պատասխանեց. "Նման առաջարկներ չկան: Ինչ վերաբերում է աշնանային գործընթացներին, ապա դրանք դեռ պիտի սկսվեն, եւ ինչպես ընդդիմության իմ ընկերները, ես էլ նրանց հետ պիտի պայքարեմ մեր գաղափարների, մեր երկրի ու երեխաների ապագայի համար: Աշունը կգա, կխոսենք":