Պրն Քոչարյանից` տկն Քոչարյանին

Պրն Քոչարյանից` տկն Քոչարյանին
Մեզ հասած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը գրեթե չի այցելում  "Էրեբունի պլազա" հյուրանոցում գտնվող իր գրասենյակ եւ այնտեղ որեւէ աշխատանք չի իրականացնում: Մեկ-մեկ գրասենյակ են գնում աշխատակիցները: Գրեթե միշտ քոչարյանականները հյուրանոց են մտնում հետնամուտքով,  կենտրոնական մուտքից չեն օգտվում: Փոխարենը, որոշ տեղեկություններով, տարածքը երբեմն օգտագործում է Բելլա Քոչարյանը, որն ինչ-որ հավաքներ է կազմակերպում իր հասարակական գործունեության հետ կապված: Նշենք, որ կառավարությունը "Էրեբունի պլազա" հյուրանոցում 10 տարի ժամկետով վերանորոգված տարածք է վարձակալել եւ 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել պաշտոնաթող նախագահին: Պետությունը դրա համար տարեկան վճարում է 2 մլն. դրամ: Բացի դա, գրասենյակային տարածքը կահավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից 2008-ին տրամադրել է 17,5 մլն. դրամ: