Իսրայելը հնարավոր է` չմասնակցի «Եվրատեսիլ 2011»-ին

Իսրայելը հնարավոր է` չմասնակցի «Եվրատեսիլ 2011»-ին
«Եվրատեսիլ 2011»-ի անցկացման ժամկետի փոփոխությունը հնարավոր է` խոչընդոտի Իսրայելի մասնակցությունը մրցույթին։ Այս մասին հայտնում է euromus.com-ը։ Ինչպես հայտնի է, մրցույթի առաջին կիսաեզրափակիչը նախատեսված է մայիսի 10-ին։ Այդ օրը Իսրայելում տոնում են Անկախության օրը։ Իսկ մայիսի 9-ին իսրայելցիները նշում են պատերազմում զոհվածների հիշատակի օրը, այդ պատճառով էլ նրանք չեն կարող մասնակցել գլխավոր փորձերին։



Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ Իսրայելում Հոլոքոստի օրն է։ Դա նշանակում է, որ իսրայելցիները չեն մասնակցի կիսաեզրափակչի փորձերին։



Նշվում է, որ շուտով այս խնդիրը կքննարկվի։



Tert.am