Որ ասում եմ "ես", Արուսն էլ հետս ա...

Որ ասում եմ "ես", Արուսն էլ հետս ա...
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որ մասնագիտությամբ բժիշկ է, կուսպատկանելությամբ՝ հանրապետական, իր նշանակման պահից կադրային  փոփոխություններ է անում. փոխել է գրեթե բոլոր վարչությունների պետերին, իր հետ բերել մի խումբ խորհրդականներ ու օգնականներ, որոնք հիմնականում բժիշկներ են, հանրապետականներ, իր մանկության եւ երիտասարդության ընկերները: Հիմա անցել է մոր ընկերուհիներին: Օրինակ, հանրակրթության վարչության կազմում ստեղծվել է նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժին, որի պետ է օրերս նշանակվելու թիվ 45 դպրոցի կենսաբանության ուսուցչուհին՝ ԵՊՀ կենսաբանության ամբիոնի վարիչի կինը, որը, ըստ լուրերի, Աշոտյանի մոր ընկերուհին է: Հատուկ իր ընկերներից մեկի համար ԿԳ նախարարը ստեղծել է հանրակրթության վարչության պետի տեղակալի հաստիք: Սակայն անհասկանալի է, թե ինչու են այսքան շատ վարչությունների պետեր ու տեղակալներ նշանակվում, երբ ԿԳՆ ողջ աշխատանքը ղեկավարում-կոորդինացնում-համակարգում է նրա գլխավոր խորհրդական Մհեր Ղազարյանը: Ի դեպ, ասում են, ԿԳՆ-ից այլ հաստատություններ գնացող գրություններն աչքի են ընկնում անգրագիտությամբ եւ անգամ տառասխալներով: