Ապրի ՀԵԿ-ը, ապրի

Ապրի ՀԵԿ-ը, ապրի
Հայաստանի Երիտասարդական կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. "Հայաստանի Երիտասարդական Կուսակցությունը ողջունում է ՌԴ Նախագահ Դ. Մեդվեդևի այցը Երևան և առաջարկում է օրակարգի հարց դարձնել Հայաստանին նոր զինատեսակների տրամադրումը Ռուսաստանի կողմից, որը կհանդիսանա Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության լրացուցիչ երաշխիք": Կարծում ենք` այս կարճ հաղորդագրությունն ինքնին արդեն խոսում է մեր երիտասարդ քաղաքական մտքի լայն մտահորիզոնի եւ վերլուծական ընդգրկուն հնարավորությունների մասին: