Սահմանագծին էլի կրակոցներ են եղել

Սահմանագծին էլի կրակոցներ են եղել
Օգոստոսի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Վահրավար բնակավայրերի պաշտպանական դիրքերը: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: