Սհաթի օրհնումը շարունակվում է
Ռուսաստանը ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմական ներկայությունն է ամրապնդում Կովկասում: Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմաբազաներ, այդ թվում` ՀՕՊ ժամանակակից համակարգեր տեղակայելու, Ուկրաինայի հետ կնքած պայմանագրով եւս հինգ տասնամյակով Սեւաստոպոլում Սեւծովյան նավատորմի տեղակայումը երկարաձգելու, Կասպյան նավատորմը թարմացնելու եւ արդիականացնելու ծրագրերը պետք է դիտել այդ շարքի մեջ: Հայաստանում ռուսական ծրագրերն ավելի ընդգրկուն են՝ 49 տարով ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի երկարաձգում, նոր ատոմակայանի, Հայաստան-Իրան երկաթուղու, նավթամուղի, նավթավերամշակման գործարանի կառուցման ծրագրեր, որոնք վկայում են, որ երկու հարյուրամյակի պատմություն ունեցող ռուսական զավթողական քաղաքականությունը Կովկասում շարունակվում է:
Կարծիքներ