Երբ թքած ունեն նախարարի վրա

Երբ թքած ունեն նախարարի վրա
Այս տարվա ընդունելության քննությունների սկանդալներից մեկը կապված էր թռիչքով ավարտական դասարաններ նստած երեխաների հետ: Կրթության եւ գիտության նախարարի հրամանով դա արգելված էր, սակայն պարզվեց, որ մեծ թվով տնօրեններ անտեսել են նախարարի հրամանը: Երեւանում նրանք վեցն են, որոնց զանցանքը հայտնաբերվել է եւ նրանց մի մասին նկատողություն հայտարարվել: Սակայն 2 դեպքում գործերը քննում է դատախազությունը: Խոսքը թիվ 79 եւ 181 դպրոցների մասին է, որտեղ խախտումները քրեորեն պատժելի հարթությունում են: Մեկում, օրինակ, հայտնաբերվել են ավարտական դասարանների կրկնակի մատյաններ՝ մեկն օրինական, մյուսը՝ կեղծ: Դասարաններից մեկում իրական թվից մոտ 20 աշակերտ ավելի է գրանցված եղել: Այս տնօրեններն ազատված են աշխատանքից, սակայն չի բացառվում, որ այլ պատիժ էլ հետեւի: