Բազեն ճախրեց Ծաղկաձոր

Բազեն ճախրեց Ծաղկաձոր
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր շատ լուրջ առաքելություն է իրականացնելու՝ մեկնելու է Ծաղկաձոր, որպեսզի իր մասնակցությամբ պատվի "բազեների" ամառային ժամանցը: Հիշեցնենք, որ այն մեկնարկել է նախօրեից, եւ առաջին հյուրը վարչապետն է եղել: Փակումն ավելի ճոխ է նախատեսված՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Իսկ ընդհանրապես "բազեների" թռիչքը Ծաղկաձորում կոորդինացնում է ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանը: Երբ հետաքրքրվեցինք, թե որքան գումար է  նախատեսված այս տարվա "Բազեի" համար, նա ասաց, որ դեռ չեն հաշվարկել, քանի որ "ծախսելու գործընթացը  շարունակվում է", բայց կոպիտ հաշվարկներով՝ մոտ 20 միլիոն դրամ է կազմելու: Հավաստիացրեց, որ պետբյուջեից ոչ մի կոպեկ չի հատկացվել, միայն երիտասարդական հիմնադրամին աջակցող բարերարների աջակցությամբ է իրականացվել: Մնում է պարզել, թե ովքեր են այդ առատաձեռն բարերարները եւ ինչ են շահելու այս "բարեգործության" արդյունքում: