Որտե՞ղ է ադրբեջանցու դիակը

Որտե՞ղ է ադրբեջանցու դիակը
Բաքուն խնդրել է Ռուսիո պատրիարք Կիրիլից` օգնել վերադարձնել ադրբեջանական դիվերսիայի ժամանակ հայկական կողմում սպանված իրենց բանակի զինվորի դիակը: Երեկ Պնախարար Սեյրան Օհանյանին հարցրինք՝ դիմե՞լ է արդյոք պատրիարքը ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու միջնորդությամբ, եւ ընդհանրապես, ինչո՞ւ չեն վերադարձնում այդ դին: “Այդ հարցով թող դիմեն Ղարաբաղի իշխանություններին”,-պատասխանեց Սեյրան Օհանյանն ու ճողոպրեց, բացառելով մեկ այլ հարց տալու մեր հնարավորությունը: Հիշեցնենք, որ պարոն Օհանյանի ղեկավարած մարտունակ բանակի տեղեկատվական պատասխանատուներն իրենք էին հայտարարել, որ դիակը գտնվում է Հայաստանում: