Ես այստե՜ղ եմ, այստե՜ղ եմ

Ես այստե՜ղ եմ, այստե՜ղ եմ
Ծաղկաձորում հավաքված “Բազեին” հերթով այցելում են մեր բարձրաստիճան պաշտոնյաները: Նախ վարչապետն էր նրանց հյուրը, երեկ` պաշտպանության նախարարը, իսկ վերջում անձամբ ՀՀ նախագահն է այցելելու: Եվ իշխանական երիտասարդները, նման բարձր ուշադրությունից հուզված, փորձում են երեւալ ու նկատվել, ճանաչվել ու հիշվել՝ չէ որ կարիերա անելու, ավագ սերնդին արժանի փոխարինող դառնալու համար գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու ընդունակություններն այսօր այնքան էլ կարեւոր չեն: