ՊՊՎ պետի պաշտոնանկության պատճառներն անհայտ են
Օգոստոսի 25-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն աշխատանքից ազատել է ոստիկանության պետական պահպանության վարչության պետ Արամ Զաքարյանին: Սակայն այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Երեկ ոստիկանության լրատվության բաժնից հրաժարվեցին ասել, թե ինչն է եղել պաշտոնից ազատման պատճառը: Միայն փոխանցեցին, որ ոստիկանապետը գեներալ մայոր Արամ Զաքարյանին ազատել է ՊՊՎ պետի պաշտոնից, նրան ուղարկելով ոստիկանության կադրերի ռեզերվ: Պետական պահպանության վարչության ենթակայությամբ գործում է 53 ստորաբաժանում, այդ թվում` կարեւորագույն օբյեկտների, հիմնարկ-ձեռնարկությունների եւ բանկային համակարգի պահպանության գնդեր, ոստիկանության տարածքային բաժիններին կից 41 բաժին-բաժանմունք, 5 ռազմականացված ջոկատ: Կա նաեւ ստորաբաժանում, որն ապահովում է անհատ անձանց անվտանգությունը եւ նրանց գույքի պահպանությունը:
Կարծիքներ