Դավութօղլուն հերքել է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման մասին լուրերը

Դավութօղլուն հերքել է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման մասին լուրերը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Քոնիա նահանգի բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի էլեկտրոնային կայքը տեղեկացնում է, որ Դավութօղլուն իր խոսքում անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին:  Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների նպատակով սահմանի ժամանակավոր բացման մասին շրջանառվող լուրերին ի պատասխան ասել է. «Սեպտեմբերին Հայաստանում կազմակերպվելիք զորավարժություններն ամբողջությամբ հումանիստական բնույթ ունեն: Դրանք վերաբերում են արտակարգ իրավիճակներում ձեռնարկվելիք գործողությունների ծրագրին: Նույնիսկ ժամանակավորապես սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող: Որպես ՆԱՏՕ-ի անդամ մենք այլ կերպ կցուցաբերենք մեր աջակցությունն այդ զորավարժություններին»:



panorama.am