Գերմանիայում ձիերը 44 երեխայի են ոտատակ տվել

Գերմանիայում ձիերը 44 երեխայի են ոտատակ տվել
Գերմանիայում ձիերը ոտատակ են տվել 44 երեխայի և մեկ պատանու: Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ծանր վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքը տեղի է ունեցել Լատեն բնակավայրում: Երթի ժամանակ երեխաներից մեկի ձեռքից ջահը վայր է ընկել, ինչն էլ ձիերի խրտնելու առիթ է հանդիսացել:



Panorama.am