Սոմալին ու Ադրբեջանը մեզ համար մեկ են
Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ կարծիքները տարբեր են: Ոմանք Հայաստանի փրկությունն ու անվտանգությունը չեն պատկերացնում առանց եղբայրական Ռուսաստանի (եւ սա այն պարագայում, երբ Ռուսաստանը պատրաստվում է զենք վաճառել Ադրբեջանին), ոմանք էլ հասկանում են, որ ռազմաբազաների տեղակայումով Ռուսաստանն ընդամենը ամրապնդում է իր որոշիչ ներկայությունը ու վերահսկողությունը Հայաստանում: Երեկվա ասուլիսն էլ էր նվիրված այդ թեմային: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան այցի ժամանակ ստորագրվեց պայմանագիր, որով երկարաձգվեց ռուսական ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում մինչեւ 2044 թվականը:
ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարեւորում է Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում եւ կարծում է, որ ռուսական ռազմաբազաները կնպաստեն արցախյան հիմնախնդրի լուծմանը. "Այդ արձանագրությունները ապագայի հետ կապված այն հիմնական երաշխիքներն են, որոնք վերջին ժամանակներս դարձել են ավելի կարեւոր: Ադրբեջանը վերջերս հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով: Արձանագրությունների կարեւորությունը կայանում է նրանում, որ այսօր այն մի փոքր թարմացվել է ու ընդհանրապես վերաբերում է ՀՀ տարածքի անվտանգության երաշխիքներին եւ այդ անվտանգության ապահովմանը: Ռազմաբազաների առկայությունը կօգնի, որպեսզի Ղարաբաղի հարցում ունենանք ավելի հայանպաստ լուծում":
Փոխարենը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ այդ փաստաթուղթը, ինչպես ՀՀ իշխանությունների ստորագրած մի շարք այլ փաստաթղթեր, լղոզված է եւ ունի նաեւ բացասական կողմ. "Վերջին ժամանակներս, հատկապես վերջին 3-4 տարին, Հայաստանի իշխանությունները ստորագրում են փաստաթղթեր, արձանագրություններ, որտեղ կետերն այնքան անորոշ են գրված, որ հետագայում կողմերն այն մեկնաբանում են այնպես, ինչպես որ կամենում են: Հիշեք թեկուզ հայ-թուրքական արձանագրությունները: Մենք մեկ տարի տեսնում էինք, որ ստորագրվել է մի բան, իսկ կողմերը մեկնաբանում էին մեկ այլ բան: Նույնն էլ կատարվեց այս դեպքում:
Փաստաթղթի ստորագրելուց հետո որոշ պաշտոնյաներ ոգեւորված ինչ-որ բաներ էին մեկնաբանում՝ իբր թե Ռուսաստանն այստեղ է, որ Հայաստանին պաշտպանի Ադրբեջանից, Թուրքիայից, երկրորդ, երրորդ ուժերից, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթում շատ պարզ ասաց, որ որեւէ բան չի փոխվել, ընդամենը 25-ը փոխարինվել է 49-ով, եւ Ռուսաստանն այստեղ գտնվում է իր շահն առաջ տանելու համար": Իգիթյանը պնդում է, որ պետք չէ կուրորեն ընդունել այդ փաստաթուղթը: Թե չէ կարող է հանկարծ այնպես ստացվել, որ Ռուսաստանը վաղը Հայաստանում իր շահն այնպես առաջ տանի, ինչպես իրեն է ձեռնտու, բայց դա չբխի Հայաստանի շահերից: Դրա համար, եթե Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, պետք է պահանջենք, որ նա զենք չվաճառի Ադրբեջանին:
"Ինչո՞ւ չենք բարձրացնում այդ հարցը: Դժվա՞ր է մի կետ մտցնել այդ փաստաթղթում, որտեղ նշվի, որ Ռուսաստանը զենք չվաճառի մեր հակառակորդին: Հասարակությունը, իշխանությունները պետք է ըմբոստանան: Ընդդիմությունը պետք է հանրահավաքների ժամանակ կոչ անի Ռուսաստանին՝ չզինել Ադրբեջանին: Այս հարցում պետք է մեր դիրքորոշումն ունենանք ու չլռենք",-ասաց ՀՀՇ վարչության անդամը: Զավեշտն այն է, որ ԱԺ պատգամավորը մտածում է, որ հայ-ռուսական հարաբերությունները բնավ էլ պայմանավորված չեն ռուս-ադրբեջանական հարաբերություններով: Եթե, Աստված չանի, պատերազմ սկսվի, Ադրբեջանը Հայաստանի դեմ դուրս կգա Ռուսաստանի վաճառած զենքով, որը պատգամավորին կարծես այդքան էլ չի հուզում:
Նրա համար Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը նույն է, թե Սոմալիին զենք վաճառի. "Ասենք Ռուսաստանը Սոմալիին զենք է վաճառում, դա մեզ ի՞նչ": Լրագրողների զարմանքին ու հարցին, թե Սոմալին ու Ադրբեջանը մեզ համար նո՞ւյնն են, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. "Այո: Սոմալին ու Ադրբեջանը մեզ համար մեկ են: Մեր մարտունակության, մեր անվտանգության առումով դա մեզ չի խանգարում: Իսկ թե Ռուսաստանը Ադրբեջանին ինչ կվաճառի, դա, որպես պետություն, իր խնդիրն է, մեր խնդիրը չէ":

Կարծիքներ