Խաղողի ու ՀՀԿ-ին անդամագրվելու մասին

Խաղողի ու ՀՀԿ-ին անդամագրվելու մասին
Օրերս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խորհրդակցության է հրավիրել մարզի ձեռնարկատերերին, որին ներկա է եղել նաեւ գյուղատնտեսության նախարարը եւ խոսել է խաղողի մթերման մասին: Սահմանվել է մթերման նվազագույն գին՝ 120 դրամի չափով: "Այս գինը որոշվել է նախագահի հանձնարարականի հիման վրա",- հայտնում են մարզպետարանի լրատվական բաժնից եւ վստահեցնում, որ մարզպետարանի աշխատակիցներն ուղարկվելու են ձեռնարկություններ՝ անձամբ վերահսկելու գործընթացը: Երեւանի կոնյակի գործարանը՝ որպես տեղացի, 1 կիլոգրամ խաղողի դիմաց գյուղացիներին վճարելու է 130 դրամ: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ Արմավիրի մարզպետն օրերս մեկ այլ հանդիպում էլ է ունեցել` մարզի խոշոր ձեռներեցների եւ համայնքապետերի հետ, որոնց կոչ է արել համալրել ՀՀԿ շարքերը, սակայն մարզպետարանում այս մյուս "խորհրդակցության" մասին լռում են: