Խաղողի այգիները Աղվան Հովսեփյա՞նն է այրել

Խաղողի այգիները Աղվան Հովսեփյա՞նն է այրել
Երեկ երեկոյան տեղեկացանք, որ այրվում են Սիլիկյան թաղամասին կից խաղողի այգիները: Մեզ զանգահարած այգիների տերերը կարծում են, որ հրդեհը պատահական չէ՝ այն հատուկ կազմակերպված է: Բանն այն է, որ այս թաղամասը վաղուց ի վեր ձեռք բերելու ցանկություն ունեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու նրա տեղակալը: Իսկ թաղամասը գտնվում է Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի տարածքում: Բնակիչների կարծիքով՝ հրդեհի միտումն այն է, որ այգիները վերանան ու դառնան սեփականաշնորհման կամ վաճառքի համար պիտանի: Նրանք որպես օրինակ բերում էին Դալմայի այգիները, որտեղ նման եւ այլ եղանակների կիրառմամբ հողը խլեցին մշակողներից: