Մեկին ազատեց, մեկին պարգեւատրեց

Մեկին ազատեց, մեկին պարգեւատրեց
Արցախի ղեկավար Բակո Սահակյանի սեպտեմբերի 6-ի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից՝ "իր դիմումի համաձայն եւ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ": Բալասանյանը ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարն էր, ապա՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալը, Արցախի հերոս է։ Սահակյանի մի այլ հրամանագրով մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար Արցախի ՊԲ գնդացրորդ, շարքային Խաչատուր Բաղդասարյանը եւ նռնակաձիգ, շարքային Արմեն Մանուկյանը պարգեւատրվել են "Արիության համար" մեդալով։