Ուղեղի արյան զեղում խնջույքի ժամանակ

Ուղեղի արյան զեղում խնջույքի ժամանակ
Շաբաթ օրը արտառոց դեպք է գանցվել. երիտասարդական խնջույքի ժամանակ 28-ամյա Աննա Պատվականյանը ուղեղի արյան զեղումով տեղափոխվել է Սուրբ Ներսես Մեծ հիվանդանոց, ապա՝ "Էրեբունու" վերակենդանացման բաժին: Երիտասարդները, իրենց պատմելով, պիցցա են կերել ու օղի խմել, որից հետո տեղի է ունեցել դեպքը: Երեկ հիվանդանոցից մեզ ասացին, որ աղջկա վիճակը ծանր է: Թե ինչն է եղել երիտասարդ գեղեցկուհու առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառը՝ պարզ չէ: Հավաքույթի մասնակիցները "Արաբկիր" բժշկական կենտրոնի սեփականատեր Արա Բաբլոյանի կրտսեր որդին՝ Սերգեյ Բաբլոյանն ու Սբ Ներսես Մեծ հիվանդանոցի վիրաբույժ Ռուբեն Բազյանն են: