Կարմիր ժապավեն կտրեմ

Կարմիր ժապավեն կտրեմ
Ժամանակին կարմիր ժապավեններ կտրելու մեծ սեր ուներ Ռոբերտ Քոչարյանը: Ճիշտ է՝ ժապավենը կտրելուց հետո պարզվում էր, որ գործարանը կանգ է առել կամ ջրատարը ցամաքել է, բայց շոուն մնում էր մարդկանց հիշողության մեջ: Այդ սերը ժառանգել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բայց, ի տարբերություն Քոչարյանի, նա մարզային մշակույթի տների բացման է մասնակցում: Իսկ մշակույթի տունն էլ ոչ թե կառավարությունն է կառուցել, այլ "Հայաստան" համահայկական հիմնադրամը: