Հ1-ը եւ լեզվաբանությունը
Անքննելի են Հ1-ի գործերը, մանավանդ՝ լեզվական: Գրական լեզուն մոռացնելու եւ փոխարենը Արարատյան "էլիտար" բարբառն իբրեւ նորօրյա համահայկական լեզու դարձնելու գործին նվիրված լինելով ոչ պակաս, քան մասնավոր հեռուստաընկերությունները, Հ1-ը չի թողել հեռուստալրագրային մի ժանր, որում փողոցալեզվի եւ ժարգոնի հետ խառնված այդ բարբառը չհնչի: Դրանից պաշտպանված չէ նույնիսկ պաշտոնական "Հայլուրը", որը, չնայած ակնհայտ ջանքերին, ամեն օր չէ, որ հաջողում է նախարար, պատգամավոր, չինովնիկ հյուր-հերոսի բերանը մաքուր հայերեն խոսք դնել եւ այդպես բերել եթեր. վերջիններս կամ գերադասում, կամ առավելագույնը կարողանում են խոսել սերիալի հերոսի նման: Բայց պարզվում է՝ Հ1-ը զբաղված է ոչ միայն գրական հայերենը փչացնելու գործով. նա զուգահեռաբար լեզվական փորձարարություն էլ է անում:
Վերջին ժամանակներս հեռուստաընկերության եթերում պարբերաբար հայտնվում է հայ արվեստի ու գիտության երեւելիներին նվիրված, արտառոց վերնագրով մի հոլովակ՝ "անժմին": Բառը միանգամայն անծանոթ է, եւ տողերիս հեղինակը, ուրախացած, որ հարազատ Հանրայինում գրական բառերը թաղելուց բացի սկսել են նաեւ մեռած բառերին հարություն տալու գործով զբաղվել, ցանկացավ պարզել "անժմին"-ի նշանակությունը: Փոքր-ինչ անհարմար զգալով (բանասեր եմ)՝ հարցրի ընկերներիս, ապա՝ ծանոթներիս: Ապարդյուն: Շուտով իմ հարցուփորձը վերածվեց յուրօրինակ հանրաբանական հարցումի, ինչի արդյունքում անսպասելի պատկեր ուրվագծվեց՝ Վանաձոր քաղաքը ցավալիորեն անծանոթ է Հ1-յան նոր արարությանը:
Դիմեցի գիտությունների թեկնածու ընկերոջս, նա էլ տատամսեց, թե՝ բառը "կարծես հանդիպել է", բայց ինչ է նշանակում՝ չգիտի: Որոնումներս ինձ գիտական սանդուղքի մի աստիճան էլ բարձրացրին, բայց "անժմին"-ը, ավաղ, ծանոթ չէր նաեւ բանասիրության դոկտորին: Միայն կռահումներ, ուրիշ ոչինչ (հետաքրքիր է՝ "Հրապարակի" խմբագրությունից որեւէ մեկը գիտի՞): Տարօրինակ, համարյա անհավատալի իրողություն՝ մեր Հանրայինը գիտի մի բառ, որը չգիտի հանրությունը:
Այլեւս հետաքրքրված ու տարակուսած՝ շարունակեցի բառը փնտրել բառարաններում: Բայց ես "անժմին" չգտա ոչ "Նոր բառգիրք Հայկազեան լեզուի", ոչ Ա. Սուքիասյանի հոմանիշների, ոչ Էդ. Աղայանի բացատրական բառարաններում, բառը չկար նաեւ արեւմտահայերենի բացատրականում: Ուրեմն որտեղի՞ց էր պեղվել ակնհայտորեն անգործածական, գուցե նույնիսկ անգո "անժմին"-ը: Հետքը, ի վերջո, կարծես գտա Ստ. Մալխասյանցի բացատրական բառարանում, բայց բառն այնտեղ ներկայացված էր "անժըմի", ոչ թե "անժմին" ձեւով: Իսկ "անժըմի"-ն Մալխասյանցի մեկնաբանությամբ նշանակել է՝ ա) անժամանակ, բ) կանացի զարդ: Մշակույթի եւ գիտության հայ երեւելիների մասին պատմող հոլովակի հետ բառի երկրորդ նշանակությունը, բնականաբար, առնչություն չէր կարող ունենալ, մնում էր առաջինը:
Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ "անժըմի" բառը նույնն է, ինչ "անժմին"-ը, դարձյալ անհասկանալի է, թե ինչու պիտի հոլովակը խորագրվեր "անժամանակ"՝ ժամանակից շուտ կամ ոչ ժամանակին, երբ հայոց մեծերին անդրադառնալ-հիշելը, ընդհակառակը, միշտ էլ ժամանակին է: Ուրիշ բան, եթե "անժըմի"-ն նշանակեր ոչ թե ժամանակից շուտ կամ ոչ ժամանակին, այլ ժամանակից դուրս՝ հավերժական: Բայց բառի այդ նշանակության մասին բառարանը լռում էր: Շուտով նույն՝ "անժըմի" ձեւով բառը գտա նաեւ "Հայոց լեզվի բարբառային բառարան"-ում, բայց միայն "զարդ" նշանակությամբ: Այսպիսով, բառարանային երկու վկայություններում էլ հիշվում է "անժըմի" եւ բնավ ոչ "անժմին": Ուրեմն Հ1-ի ո՞ր լեզվաբանին է պետք եղել ինչ-որ (թերեւս իր մայրենի) բարբառից հիշել մոռացված մի բառ, կամայականությամբ այլափոխել ("ն" հավելելով) եւ ստանալ այդ փոփոխությամբ արդեն իսկ հորինածո, բայց հեռուստադիտարանին զարմացրած "անժմին":
Եվ իբր սա քիչ է, հնարովի "բառը" դարձնել խորագիր մի հոլովակի, որը ոչ մի աղերս չունի բառի նշանակության հետ: Եթե հեռուստաընկերությունն իսկապես ուզում էր լեզվագրագիտությամբ զարմացնել հեռուստադիտողներիս, կարող էր, դիցուք, "Աննա" սերիալի առաջիկա սերիաները ներկայացնել մաքուր հայերենով, եւ մենք իսկապես ապշահար կլինեինք, եթե վաստակավոր Աշոտ Ղազարյանի "Շաբաթ երեկոն" էլ եթեր տրվեր անաղարտ հայերենով, զարմանքից մինչեւ հիմա նույնիսկ ուշքի եկած չէինք լինի: Ասելս այն է՝ հեռուստադիտողին շշմեցնելու համար ամենեւին հարկ չկար բարբառային մի բառ էլ փչացնել եւ դրանով "զարդարել" հայ մեծերին:
Չգիտեմ՝ ընդունվա՞ծ է, որ մեկը նամակ գրի ամբողջ քաղաքի անունից, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում Վանաձոր քաղաքի բնակչության անունից խնդրել Հ1-ին՝ ի սեր Աստծո, մեկնաբանեք ձեր "անժմին"-ը, թե չէ գավառական չիմացության մեջ քաղաքով մին կոտորվում ենք:
Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ

Կարծիքներ