Թե ում գրպանում է բանակի շաքարավազի փողը

Թե ում գրպանում է բանակի շաքարավազի փողը
Հայոց փառապանծ բանակում վերջին ամիսներին սահմանափակվել են զինվորներին հատկացվող որոշ սննդատեսակներ: Բացի այն, որ ժամկետանց կամ պիտանելիության ժամկետին մի քանի օր մնացած "Արտֆուդի" թթուներն ու պահածոներն են "նաղդում" զինվորական ստորաբաժանումների ճաշարաններում եւ արդեն մի քանի ամիս է` զինվորներին սպիտակեղեն ու անկողնային պարագաներ  չեն հատկացնում, հիմա էլ զրկել են շաքարից: Մեր տեղեկություններով, զինվորներին առավոտյան թեյը տալիս են առանց շաքարավազի, պահանջելով յոլա գնալ կասկածելի որակի թխվածքաբլիթներով:



Տեղեկացնենք, որ բանակին շաքարավազ է մատակարարում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, բայց դա դեռ չի նշանակում, որ նա ժլատ է գտնվել տարածաշրջանի մարտունակ բանակը գլյուկոզայով մատակարարելու գործում: Մեր աղբյուրները նշում են, որ բանակի տարբեր զորամասերի պահեստապետերն ու հրամանատարներն ուղղակի դուրս են գրում շաքարավազի համար հատկացվող գումարն ու յուրացնում, զինվորներին հրամցնելով ավելի էժան գներով ձեռք բերած թխվածքաբլիթներ: