Հովիկ Աբրահամյանն էդպիսի ձեռնարկություններ չունի, որ հարկայինը գա, ստուգի

Հովիկ Աբրահամյանն էդպիսի ձեռնարկություններ չունի, որ հարկայինը գա, ստուգի
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հերքեց մամուլի այն հրապարակումը, թե հարկայինը ստուգումներ է սկսել իրեն պատկանող ձեռնարկություններում։ «Ես էդպիսի ձեռնարկություններ չունեմ, որ գան, ստուգեն»,- ասաց Աբրահամյանը՝ լուրը որակելով որպես հերյուրանք: Խորհրդարանի ղեկավարը հերքեց նաև մամուլի մեկ այլ հրապարակում, ըստ որի՝ ոստիկանության մանկապարտեզի շենքը տրվել է իրեն՝ էլիտար շենք կառուցելու համար։ Նա շեշտեց նաև, որ դրանում որևէ վատ բան չկա ու իզուր են իրական կառուցապատողները թաքնվում։



Tert.am