Կարմիր ժապավենների հունձ հոկտեմբերին

Կարմիր ժապավենների հունձ հոկտեմբերին
Հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու բացումը: Մեր տեղեկություններով, հանդիսավոր բացմանը մասնակցելու է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը ծրագրել է ճոպանուղու բացումից հետո՝ հոկտեմբերի 17-ին, լինել Կապանում, կտրել Սյունիքի մարզպետարանի լիովին հիմնանորոգված մասնաշենքի կարմիր ժապավենը: Մարզպետարանի համապատասխան վարչությունները լրագրողներին  չեն տրամադրում տեղեկատվություն, թե ինչ միջոցներով է նորոգվում շենքը: Միայն նշում են, որ արվում է բարերարների ներդրմամբ, ու խորհուրդ են տալիս մանրամասները ճշտել անձամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: Ի դեպ, ՀՀ նախագահի այցի օրը շահագործվելու է նաեւ Գեղիի հանքավայրը, որը պատկանում է Սյունիքի մարզպետ Լիսկային՝ Սուրիկ Խաչատրյանին: