Նայեք, բայց մի գրեք

Նայեք, բայց մի գրեք
Երեկ «Անտառային պետական մոնիտորինգ կենտրոնի» դաշտային բաժինը Վանաձորի մեր թղթակցի եւ մի խումբ բնապահպանների ուղեկցությամբ շրջայց է կազմակերպել Լոռու մարզի անտառներում՝ ապօրինի ծառահատման փաստերը հայտնաբերելու համար: Անտառտնտեսության եւ բնապահպանության նախարարության արձանագրած 11 ապօրինի ծառահատումների փոխարեն հայտնաբերվել են 100-ից ավելի հատված ծառեր: Ի զարմանս մեր թղթակցի, մոնիտորինգի բաժնի ղեկավարը սկսել է համոզել մեր թղթակցին, որ իր հոդվածում հատված ծառերի քանակը չնշի: Դա բացատրել է նրանով, որ անտառապետին վնաս կպատճառեն՝ «մեղք է»: Այդ անհասկանալի միջոցառման մասին մեր ռեպորտաժը կարդացեք վաղվա համարում: