Հայաստանի կանգնեցված պահեր

Հայաստանի կանգնեցված պահեր
Արդեն մի քանի օր է` ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում «Հայաստանի կանգնեցված պահեր» խորագրի ներքո լուսանկարների ցուցահանդես է: Լուսանկարիչներ Աշոտ Պողոսյանի եւ Ռուբեն Բաղդիշյանի աշխատանքներում աչքի է ընկնում այն, որ երկրորդականը ներկայացվում է որպես գլխավոր` հետին պլանում թողնելով իրապես կարեւորն ու ուշադրության ենթական: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ մեր գործող հայ իրականության համար այս ոճն ավելի քան արդիական է: