ՀԱԿ-ը պատրաստվում է հանրահավաքներին

ՀԱԿ-ը պատրաստվում է հանրահավաքներին
Առաջիկա հանրահավաքին ընդառաջ տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստի ժամանակ քննարկվել են տեխնիկական խնդիրներ ու կազմակերպչական հարցեր՝ կապված շտաբների աշխատանքի հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքը, որ նախատեսվում էր անցկացնել Ազատության հրապարակում, տեղի կունենա Մատենադարանին հարող տարածքում: Երեւանի քաղաքապետարանը Էրեբունի-Երեւան տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու պատրվակով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ներկայացված հայտն ի գիտություն չէր ընդունել: