ԲՀԿ-ին միայն 10 տոկո՞ս

ԲՀԿ-ին միայն 10 տոկո՞ս
Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան լարված հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում: Այս դեպքում, մասնավորապես, երեւույթը դրսեւորվել է ապագա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակներ կազմելու հետ կապված: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն օրերս բանագնաց է ուղարկել ԲՀԿ նախագահի մոտ՝ տեղեկացնելու, որ ԲՀԿ ակնկալիքները պետք է սահմանափակվեն 10 տոկոս ձայներով: Երբ Ծառուկյանը  վրդովվել է անսպասելի պահանջից  ու անհամաձայնություն հայտնել, նրան ավելին «թույլատրել» են միայն այն պայմանով, որ ԲՀԿ ցուցակով խորհրդարան մտնեն նաեւ ՀՀԿ-ացուներ: Ըստ մեր աղբյուրի, հատկապես այս վերջին պահանջը հունից հանել է ԲՀԿ առաջնորդին: