Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի դուստրը շահել է գլխավոր մրցանակը

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի դուստրը շահել է գլխավոր մրցանակը
Վենետիկի կինոփառատոնի  գլխավոր մրցանակը` «Ոսկե առյուծը», բաժին է հասել Սոֆիա Կոպոկայի «Ինչ-որ տեղ» ֆիլմին: Այն պատմում է դերասան հոր եւ դեռահաս դստեր հարաբերությունների մասին` հոլիվուդյան կինոարտադրության ֆոնի վրա: «Արծաթե առյուծը», որը հանձնվում է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, շահել է իսպանացի ռեժիսոր Ակեքս դե լա Իգլեսիան, որը նկարահանել է «Տխուր բալլադ` փողայինի համար» ֆիլմը: Այս նույն կինոնկարը ստացել է մրցանակ նաեւ լավագույն սցենարի համար: