Գլուխ պահողների համար տեղ չկա

Գլուխ պահողների համար տեղ չկա
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ անցնող շաբաթ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստ՝ ընդլայնված կազմով: Նիստին մասնակցել են կուսակցության քաղխորհրդի անդամները, ԲՀԿ-ական նախարարները, պատգամավորներն ու ավագանիները: Ծառուկյանը խնդիր է դրել առավել ակտիվ լինել եւ ավելի հետեւողական ներկայացնել կուսակցության դիրքորոշումն այս կամ այն հարցում, ինչպես նաեւ ակտիվացնել մարզային կառույցների աշխատանքները:  Նա իր ելույթում ասել է, որ ԲՀԿ-ն  ոչ միայն երկրորդ ուժն է Հայաստանի քաղաքական դաշտում, այլեւ ճանաչում ունի «ամբողջ Եվրոպայով եւ աշխարհով մեկ»: ԲՀԿ առաջնորդը  շեշտել է, որ կուսակցությանն իմիջիայլոց վերաբերվողներն ու գլուխ պահողները իրենց կողքին տեղ չունեն, եւ հորդորել է ԲՀԿ-ականներին «մեկը մյուսի կողքը կանգնել»: