Ոչխարները խցանումներ են առաջացնում

Ոչխարները խցանումներ են առաջացնում
Շարունակվում է Հայաստանից ոչխարների արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն: Ոչխարներով բեռնավորված իրանական բեռնատարները շաբաթ օրը պարբերաբար խցանումներ էին առաջացնում Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին: Միջպետական ճանապարհի եզրային մասը շինարարական աշխատանքների պատճառով փորվել է, ինչն էլ դժվարացնում էր երթեւեկը:   Մառախլապատ եղանակին մարդատար ավտոմեքենաները ստիպված էին զիջել ճանապարհը՝ 5-10 րոպե անհարկի կանգնելով: Մինչեւ կեսօր ոչխարներով բեռնված մոտ 60 բեռնատար այդ օրը հատեց սահմանը: Ըստ հայ վարորդների, արդեն մի քանի օր է, ինչ նման իրավիճակ է  միջպետական ճանապարհին: