«Հայկական ակնաբուժության նախագիծ» վավերագրական ֆիլմն արժանացել է մրցանակի (վիդեո)

«Հայկական ակնաբուժության նախագիծ» վավերագրական ֆիլմն արժանացել է մրցանակի (վիդեո)
«Հայկական ակնաբուժության նախագիծ» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել «CINE Ոսկյա Արծիվ»  պատվաբեր մրցանակի համար հայտատարված մրցույթում: Այս մրցանակն ավելի քան հիսուն տարի շնորհվում է պրոֆեսիանալ անկախ ֆիլմարտադրության մեջ գերազանց արդյունքեր ցուցաբերելու համար: Ֆիլմը պատրաստել եւ բեմադրել է Արթ Սայմոնը եւ ներկայացրել է  2010 թ. գարնան «CINE  Ոսկյա Արծիվ» մրցույթին: CINE մրցույթի մասնակիցները գնահատվում են չափազանց խիստ չափանիշներով, ներառյալ՝ պատմողականության որակը, արտադրության արժեքայնությունը, արտիստիզմը, նպատակը, ընդհանուր որակը եւ այլն: Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին, Վաշինգթոնում (ԱՄՆ):



Սկսած 1957 թ. ամերիկյան CINE կազմակերպությունը հետեւողականորեն աշխատում է հայտնաբերել, գնահատել, աջակցել ու զարգացնել կինո եւ տեսա արտարդության  տաղանդավոր մասնագետներին: «CINE Ոսկյա Արծիվ» մրցանակին արժանացած մարդկանց ցանկում են Ստիվեն Սպիլբերգը, Կեն Բըրնսը, Ռոն Հովարդը, Ռոբերտ Զեմեքիսը, Մայք Նիքոլսը, Մարթին Սքորսեզեն, Միրա Նեյրը, Չարլզ Գուգենհեյմը, Ստենլեյ Նելսոնը, Ալբերտ Մեյսլեսը, Ֆրեդրիկ Վայզմանը եւ այլոք: «Հայկական ակնաբուժության նախագիծ» վավերագրական ֆիլմը լավագույնն է ճանաչվել «Խրախուսական» (Motivational) անվանակարգում եւ արդեն իր տեղն գրավել «CINE Ոսկյա Արծիվ» մրցույթի հաղթողների շարքում՝ CINE-ի տեսադարանում:



Մաս առաջին





Մաս երկրորդ