Ոչ միայն Աղթամարում, այլեւ Ախթալայում

Ոչ միայն Աղթամարում, այլեւ Ախթալայում
Սեպտեմբերի 19-ին Վանում Սուրբ խաչ եկեղեցու պատարագի արարողությանը զուգահեռ՝ մի արարողություն էլ տեղի կունենա Լոռու մարզի Ախթալա բնակավայրում: Այստեղ վերանորոգումից հետո կվերաօծվի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Նաեւ կկանգնեցվի ամուսնական մատանիների հուշարձան: Տեղի կունենան խորովածի երկրորդ փառատոնը եւ ժողովրդական տոնախմբություն: Պատահական չէ, որ արարողությունը կազմակերպվել է հենց սեպտեմբերի 19-ին՝ կազմակերպիչները փորձել են երկու տեղանունների նմանությունն օգտագործել՝ Թուրքիա մեկնելու ալիքը կանխելու համար: Միջոցառմանը հրավիրված են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, ԱԺ պատգամավորներ, նախարարներ եւ այլք: