Հայհոյելու մեծ մասնագետը

Հայհոյելու մեծ մասնագետը
ՀՀ ԱԺ չորրորդ գումարման աշնանային նստաշրջանի առաջին օրը սկսվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի գաստրոլներով: Նա հատկապես հայտնի է լրագրողների նկատմամբ ունեցած մեծ «սիրով»: Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության նիստերի դահլիճի սրճարանում ձմերուկ ուտելու արարողության պահը լուսաբանելու նպատակով ՀԺ լրագրող Լուսինե Բարսեղյանը փորձեց լուսանկարել Սաշիկ Ազատիչին ու հայտնվեց ոչ ստանդարտ իրավիճակում: Ներկաների համար բոլորովին հանկարծակի` Սաշիկ Սարգսյանը վեր կացավ տեղից ու ձեռքերն առաջ պարզած՝ այնպիսի կատաղությամբ հարձակվեց լրագրողի վրա, որ ակնհայտ էր, որ հասնելու պարագայում կհոշոտեր նրան:



Բարեբախտաբար «Սաշիկ Ազատիչ» գոռալով՝ ազգընտիրի ձեռքերը հասցրեց բռնել պատգամավոր Կարեն Սարիբեկյանն ու նրան քաշեց ետ: Սաշիկը, բնավորության համաձայն, յոթհարկանի ուշունց տվեց միայն, դաղելով սրճարանում ներկա բազմաթիվ կանանց ու պատգամավորների ականջները: Հետո Սաշիկ Ազատիչին տարան դուրս, ու նա էլ ետ չեկավ՝ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրն ավարտելով իր հայրենի գյուղի խաշնարածին բնորոշ պերճախոսությամբ: