Փառքիդ շրջանն անցել է

Փառքիդ շրջանն անցել է
«Մի երկրում, որտեղ կա Ազգային միացյալ կուսակցություն, Ազգային ինքնորոշում միավորում, առանց նրա մասնակցության Հայոց ազգային կոնգրես չի կարող լինել: Իրենց կողմից դա պոռոտախոսություն է»,-երեկ հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ մոռանալով, որ ԱԻՄ-ի փառքի շրջանը վաղուց անցել է եւ ընդհանրապես՝ այդ կուսակցության մասին հիշում են միայն Հայրիկյանի հազվադեպ ելույթների ու ասուլիսների առիթով եւ մեկ էլ, երբ Հայաստանի ոչ հեռավոր պատմության էջերին են անդրադառնում: