Աղբի կշռեք

Աղբի կշռեք
Ինչպես եւ կանխատեսել էինք, մշտապես բացակայող ԱԺ պատգամավորները երեկ  էլ «լայաղ չէին արել» գալ խորհրդարան: Եկածներն էլ նիստի սկսվելուց հետո դիմացել են մի 20-30 րոպե, հետո դահլիճը ստացել է իր սովորական, համարյա դատարկ տեսքը: Ամառային հանգստից վերադարձած պատգամավորները հազար ու մի հարց ունեին իրար հետ քննարկելու միջանցքում եւ բուֆետում, այնպես որ, օրինագծերի քննարկման համար ժամանակ չկար: Իսկ ԱԺ-ն երեկ քննարկել է կառավարության հեղինակած «Աղբահանության մասին» օրինագիծը, որով ՀՀ կառավարությունն առաջարկում է աղբի համար վճարել ոչ թե հաստատագրված վճարով՝ ամսական 200 դրամ, այլ ըստ աղբի քաշի ու ծավալի: Ասել է թե՝ այսուհետ պետք է կշռել ու չափել աղբը: